Կրեմլից հայտնել են՝ ինչ մթնոլորտում է անցել Պուտին-Բայդեն առցանց գագաթնաժողովը
ՌԴ-ի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ջո Բայդենի զրույցի տոնայնությունն առցանց բանակցությունների ժամանակ չափազանց հստակ էր և երկիմաստություն չհանդուրժող: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը «Մոսկվա. Կրեմլ. Պուտին» հաղորդման շրջանակում Պավել Զարուբինին տված հարցազրույցում:
«Նախագահները, բնականաբար, ցույց են տալիս միմյանց շփման, բարի շփման հատկանիշները, սակայն որոշակի հարցերի քննարկումների տոնի տեսանկյունից ելնելով՝ դա չափազանց հստակ տոնայնություն է, որն անհանդուրժող է երկիմաստության նկատմամբ ինչպես նախագահ Պուտինի, այնպես էլ նախագահ Բայդենի կողմից»,- մեկնաբանել է Պեսկովը:
Հիշեցնենք, որ նախագահներն առցանց բանակցություններ են վարել դեկտեմբերի 7-ին: Բանակցություններն այնցել են փակ ռեժիմով և տևել են երկու ժամ: Ըստ մամուլի հաղորդագրությունների՝ առաջնորդների ուշադրութան կենտրոնում է եղել Ուկրաինայի հարցը:
Tert.am