Մեծ Բրիտանիայի կառավարությունը 75 մլն ֆունտ ստերլինգ (100 մլն դոլար) կհատկացնի Աֆղանստանին՝ որպես ֆինօգնություն: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այս մասին ասվում է երկրի ԱԳՆ հաղորդագրության մեջ:

«Այս ձմեռ Միացյալ Թագավորությունն Աֆղանստանին կենսական անհրաժեշտության հումանիտար օգնություն է հատկացնում: Միջոցները, որոնց հատկացման մասին հայտարարվել է այսօր, կփրկեն մարդկանց կյանքեր, կապահովեն  աղջիկների և կանանց պաշտպանությունը և կնպաստեն տարածաշրջանում կայունության պահպանմանը: Մենք մտադիր ենք անել ամեն հնարավորն Աֆղանստանին օգնություն տրամադրելու համար»,- ասել է ԱԳ նախարար Լիզ Թրասը:

Վերջինս հավելել է, որ բրիտանական կողմը հույս ունի սննդամթերքով և դեղամիջոցներով ապահովել երկրի 1,8 բնակչի:

Հոկտեմբերի վերջին թագավորության ԱԳՆ-ն հայտարարել էր, որ Աֆղանստանին 50 մլն ֆունտի ֆինօգնություն կհատկացնի:

Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն