Կիևը պատրաստվում է դատի տալ Եվրամիությանը
Ուկրաինան ծրագրում է մոտ օրերս դատական հայց ներկայացնել Եվրամիության դեմ՝ 2022 թվականին բեռնափոխադրումների ծավալներն ընդլայնելու թույլտվություններից Լեհաստանի հրաժարվելու պատճառով, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Ուկրաինայի էկոնոմիկայի փոխնախարար Տարաս Կաչկայի հայտարարությանը։
«Քանի որ լեհական կողմի որոշումը հակասում է Ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրին, դրանով է պայմանավորված առաջիկա օրերին Ուկրաինայի հայցն ընդդեմ ԵՄ-ի»,- ասել է փոխնախարարը։
Նրա խոսքով՝ լեհական կողմի որոշումը վնասում է ոչ միայն ուկրաինական, այլև եվրոպական ընկերությունների առևտրին։
Ավելի վաղ Լեհաստանը համաձայնել էր հաջորդ տարի Ուկրաինային 160 հազար թույլտվություն տալ բեռնափոխադրումների համար, սակայն Կիևը ցանկանում է դրանց թիվը հասցնել 200 հազարի։
Hraparak.am