ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը տեղեկացրել է, որ նախապատրաստվում են Վլադիմիր Պուտինի արտասահմանյան ուղևորությունները:

«Այլ ուղևորություններ էլ են նախապատրաստվում: Հնդկաստանը, պարզ է, քանի որ այդ երկրի հետ հատուկ գործընկերային հարաբերություններ ունենա»,- «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ ասել է Պեսկովը «Մոկսվա. Կրեմլ. Պուտին» հաղորդման շրջանակում Պավել Զարուբինին տված հարցազրույցում: Ուղևորությունների մասին Պեսկովը խոսել է պատասխանելով լրագրողի համապատասխան հարցին և այն հարցին, թե ինչու  Հնդկաստանը դարձել երկրորդ ուղղությունը համավարակի ողջ ընթացքում:

Հիշեցնենք, որ Պուտինը Հնդկաստան էր այցելել դեկտեմբերի 6-ին՝ բանակցելու երկրի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ: Հանդիպումն ավելի քան 3,5 ժամ էր տևել: Կողմերը համատեղ հայտարարություն են ընդունել երկկողմ հարաբերությունների ամբողջ սպեկտրի վերաբերյալ:

Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն