Ուկրաինան և Թուրքիան Կիևում գտնվող գործարանում կարտադրեն Anka տիպի ռեակտիվ անօդաչուներ: Դրանք կհաջորդեն Bayraktar-ին և կլինեն անօդաչու թռչող սարքերի հաջորդ սերունդը:

Ինչպես հաղորդում է «Интерфакс-Украина»-ն, այս մասին հայտարարել Է Դոնբասի իրավիճակի կարգավորման հարցով եռակողմ խմբի խոսնակ Ալեքսեյ Արեստովիչը:

Նշվում է, որ կարտադվեն օդային օբյեկտների, այլ անօդաչուներ որսացող ԱԹՍ-ներ: Արտադրանքը նախատեսվում է թողարկել 2022-ի վերջում: Գործակալությունը նշում է, որ սեպտեմբերի 29-ին համագործակցության հուշագիր է ստորագրվել Ուկրաինայի պաշտպանության նախարարության և Bayraktar Savunma ընկերության միջև՝ անօդաչու թռչող սարքերի սպասարկման, վերանորոգման և արդիականացման համար: Ըստ հուշագրի՝ կառուցվելու է նաև ուսումնափորձնական կենտրոն:

Armeniatoday.news

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն