Իսրայելի պաշտպանության նախարարը ԱՄՆ-ին հայտնել է, որ պատրաստվում է հարձակվել Իրանի վրա
Իսրայելի պաշտպանության բանակը իրանական միջուկային գործարքի շուրջ բանակցությունների տապալման դեպքում պատրաստվում է հարձակվել Իրանի վրա։ Այդ մասին հայտնել է հրեական պետության պաշտպանության նախարար Բեննի Գանցը Միացյալ Նահանգներում։
Գանցը Վաշինգտոն է մեկնել դեկտեմբերի 9-ին, որպեսզի հանդիպի ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի և երկրի պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինի հետ՝ քննարկելու Վիեննայում Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի շուրջ վերսկսված բանակցությունները:
Չնայած Իսրայելի նախազգուշացումներին, որ Իրանն արագացնում է իր միջուկային ծրագրի տեմպերը և Թեհրանի դեմ ներկայումս սահմանված բոլոր պատժամիջոցների չեղարկման հնարավոր հետևանքները, Գանցն, ինչպես հաղորդվում է, հստակ հասկացրել է, որ նրանք նախապատվությունը տալիս են դիվանագիտական մոտեցմանը, և Իսլամական Հանրապետության վրա հարձակումը դիտվում է միայն որպես ծայրահեղ տարբերակ:
Armeniatoday.news