Թուրքիան ամեն տարի 642 միլիոն տոննա հող է կորցնում
Թուրքիան ամեն տարի 642 միլիոն տոննա հող է կորցնում էրոզիայի պատճառով։ Այս մասին հայտնել է Թուրքիայի էրոզիայի դեմ պայքարի և բնական հարստությունների պահպանման հիմնադրամի (TEMA) ղեկավար Դենիզ Աթաչը ՄԱԿ-ի որոշմամբ ամեն տարի դեկտեմբերի 5-ին նշվող Հողի միջազգային օրվա կապակցությամբ։
«Աշխարհում ամեն տարի մոտ 75 միլիարդ տոննա հող է էրոզիայի ենթարկվում։ Սա նշանակում է, որ ամեն 5 վայրկյանում մեկ ֆուտբոլային դաշտի մեծության հող ջրի և քամու հետ տեղափոխվում է։ Մեր երկրում, ցավոք, ամեն տարի 642 միլիոն տոննա հող է էրոզիայի ենթարկվում»,-նշել է Աթաչը։
Նա շեշտել է, որ 1 սանտիմետր հողի առաջացման համար 500 տարի է պահանջվում, սակայն Թուրքիան 1 սանտիմետր հող է կորցնում 15 տարվա ընթացքում։
Tert.am