Ռուսաստանն այսօր առաջատար դիրք է զբաղեցնում աշխարհում ժամանակակից սպառազինությունների մշակման գծով: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

«ԱՄՆ-ի հետ մեր մոտավոր հավասարությունը պահպանվում է թե՛ կրիչների, թե՛ միջուկային զենքի մարտագլխիկների քանակով, բայց ամեն դեպքում մեր հեռանկարային մշակումներում մենք, անկասկած, առաջատար ենք։ Սա՝ առաջին։ Դե, ավանդաբար նաև սպառազինության մեջ եղած ներուժը ոչ թե պարզապես արդիականացնում ենք, մենք նոր համալիրներ են ավելացնում։ Կարելի է վստահաբար ասել, որ այդ ցուցանիշով մենք այսօր աշխարհում թիվ մեկն ենք»,-ասել է ՌԴ նախագահը «Россия 1» հեռուստաալիքով հեռարձակվող «Ռուսաստան․ նորագույն պատմություն» ֆիլմում։

Նա նշել է, որ այսօր միայն Ռուսաստանը գերձայնային զենք ունի, բայց վաղ թե ուշ այն կհայտնվի նաև մյուս առաջատար համաշխարհային տերությունների մոտ։

«Այն կհայտնվի նրանց մոտ։ Բայց ես կարծում եմ, որ մենք կկարողանանք մեր գործընկերներին հաճելիորեն զարմացնել, քանի որ, երբ նրանց մոտ այդ զենքը հայտնվի, մեզ մոտ, շատ մեծ հավանականությամբ, կհայտնվեն այդ զենքի դեմ պայքարի միջոցները»,-ավելացրել է Պուտինը։

Ներկայումս Ռուսաստանն աշխարհի միակ երկիրն է, որտեղ արդեն զորքերին մատակարարվում են գերձայնային հրթիռներ, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

168.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն