ՉԺՀ-ի նախագահ Սի Ծինպինը չորեքշաբթի օրը՝ դեկտեմբերի 15-ին, պլանավորում Է տեսախորհրդաժողովի ձեւաչափով հանդիպում անցկացնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 13-ին հաղորդել Է ՉԺՀ-ի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Հուա Չունյինը:

«ՉԺՀ-ի նախագահ Սի Ծինպինը դեկտեմբերի 15-ին տեսախորհրդաժողովի ձեւաչափով Պեկինից հանդիպում կանցկացնի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ»,-ասվում Է դիվանագետի տարածած հայտարարության մեջ: Մանրամասների մասին առայժմ ոչինչ չի հաղորդվում, տեղեկացնում Է ՌԻԱ Նովոստին:

Lragir.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն