Թուրքական լիրան թարմացրել է ինքնարժեքի հակառեկորդը
Թուրքական արժույթը հերթական անգամ թարմացրել է իր պատմական նվազագույնը՝ հատելով 1 դոլարի դիմաց 14 լիրա սահմանագիծը:
Ինչպես գրում է ՌԻԱ Նովոստին, այս են վկայում առուվաճառքի տվյալները։
Փորձագետները այս անկումը կապում են դեկտեմբերի 16-ին Թուրքիայի կենտրոնական բանկի կողմից սպասվող զեղչային տոկոսադրույքի նոր կրճատման հետ։
2018 թվականի սկզբից թուրքական արժույթը դոլարի նկատմամբ կորցրել է իր արժեքի 59%-ը:
Tert.am