Իրանը մարդու իրավունքների խախտման համար պատժամիջոցների ցուցակում ներառել է ԱՄՆ 20 քաղաքացու
Իրանը մարդու իրավունքների խախտման համար պատժամիջոցների ցուցակում ներառել է ԱՄՆ 20 քաղաքացու, գրում է ՏԱՍՍ-ը։
Հանրապետության դատական իշխանության ղեկավարի միջազգային և մարդու իրավունքների գծով տեղակալ Քազեմ Ղարիբ Աբադին ասել է, որ «ամերիկյան ռեժիմն իրավունք չունի կրել մարդու իրավունքների դրոշը և դա արդարացնելով պատժամիջոցներ սահմանել պետությունների դեմ»։
Գարիբ Աբադիի խոսքով, «այս ցանկում ընդգրկված են ավելի քան 20 ֆիզիկական և իրավաբանական անձինք»: «Նույնիսկ եթե մենք չունենք ամուր ֆինանսական բազա ԱՄՆ-ի դեմ պատժամիջոցներ կիրառելու համար, մենք կարող ենք գոնե տալ մարդկանց անուններ, ովքեր խախտում են մարդու իրավունքները»,- հավելել է նա։
Lragir.am