Համատեղության կարգով Կանադայում և Կուբայում Հայաստանի Հանրապետության դեսպան Անահիտ Հարությունյանը (նստավայրը՝ ք․Օտտավա) դեկտեմբերի 10-ին իր հավատարմագրերն է հանձնել Կուբայի Հանրապետության նախագահ Միգել Մարիո Դիաս Կանել Բերմուդեսին։

Ինչպես տեղեկացնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, հավատարմագրերի հանձնման պաշտոնական արարողությանը հաջորդած առանձնազրույցի ընթացքում Կուբայի նախագահը, շնորհավորելով դեսպան Հարությունյանին պատասխանատու առաքելությունը ստանձնելու կապակցությամբ, հույս է հայտնել, որ նորանշանակ դեսպանը կնպաստի հայ-կուբայական բարեկամական հարաբերությունների հետագա ամրապնդմանը և տարբեր մակարդակներում երկխոսության խորացմանը:

Դեսպան Հարությունյանը շնորհակալություն է հայտնել ընդունելության և շնորհավորանքների համար և հավաստիացրել, որ իր առաքելության ընթացքում առավելագույն ջանքերը կներդնի երկկողմ համագործակցությանը նոր լիցք հաղորդելու և երկու ժողովուրդների միջև բարեկամությունն ամրապնդելու ուղղությամբ։

Երկուստեք կարևորվել է համագործակցությունը բազմակողմ հարթակներում, մասնավորապես՝ ԵԱՏՄ շրջանակներում։

Armeniatoday.news

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն