Թուրքիան Բելառուսի համար ամենաբարեկամական պետություններից է: Այս մասին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ասել է թուրքական TRT հեռուստառադիոընկերությանը տված հարցազրույցում, փոխանցում է gp.by կայքը։

Ինչ վերաբերում է արտաքին քաղաքական համագործակցությանը, ապա, Լուկաշենկոյի խոսքով, շատ հարցերում Բելառուսի ու Թուրքիայի դիրքորոշումները նման են։

«Միջազգային կազմակերպություններում խնդիրներ չկան: Մենք միմյանց աջակցում ենք: Թուրքիան Բելառուսի համար ամենաբարեկամական պետություններից է: Արտաքին գործերի նախարարությունը , նրա ղեկավար Մևլութ Չավուշօղլուն աջակցում են Բելառուսին բոլոր միջազգային հարթակներում: Մենք աջակցում ենք Թուրքիային: Նման բարեկամական հարաբերությունները թուրքական պետության և թուրք ժողովրդի հետ մեզ համար շատ կարևոր են»,-ասել է Լուկաշենկոն:

Բելառուսի նախագահը նշել է, որ անձնական լավ հարաբերություններ ունի Թուրքիայի ղեկավարի հետ:

«Ռեջեփ Էրդողանի ցանկացած խնդրանք, հնարավորության դեպքում, անառարկելիորեն կատարվում է Բելառուսի կողմից, նույնը մենք տեսնում ենք Թուրքիայի կողմից։ Ես ևս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում Թուրքիայի ղեկավարությանը այդ սկզբունքային դիրքորոշման համար,-ասել է Լուկաշենկոն։

Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն