Ֆրանսիայի իշխանությունները 21 մզկիթ են փակել
Ֆրանսիայում «ծայրահեղականության դրսեւորումների» պատճառով փակվել է 21 մզկիթ, հաղորդում է France24-ը։
Ինչպես հայտնել է Ֆրանսիայի ՆԳՆ ղեկավար Ժերալդ Դարմանինը, ստուգվել է ծայրահեղական գործունեության մեջ կասկածվող 99 մզկիթ։
«Դրանցից 21-ը փակ են, ևս 6 մզկիթի փակման գործընթացը շարունակվում է։ Այդ քայլերը ձեռնարկվել են «Անջատողականության դեմ պայքարի մասին» օրենքի շրջանակներում»,- ասել է Ֆրանսիայի ՆԳՆ ղեկավարը։
Lragir.am