Թուրքական լիրան արժեզրկման հերթական ռեկորդն է գրանցել
Թուրքական ազգային արժույթը դոլարի նկատմամբ արժեզրկման հերթական ռեկորդն է գրանցել:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական haberturk.com-ը:
Դեկտեմբերի 13-ի դրությամբ թուրքական լիրայի փոխարժեքը դոլարի նկատմամբ հասել է 14, 75-ի:
Սրան զուգահեռ Թուրքիայի կենտրոնական բանկը հայտարարել է լիրայի արժեզրկումը կանխելու նպատակով թվով արդեն չորորդ արտարժույթային միջամտությունը կատարելու վերաբերյալ:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից վարվող տնտեսական նոր մոդելի քաղաքականության պատճառով արդեն մեկ տարի է թուրքական լիրան աստիճանաբար արժեզրկվում է։
Սեպտեմբերին Թուրքիայի կենտրոնական բանկը Էրդողանի կարգադրությամբ վերաֆինանսավորման տոկոսադրույքները իջեցրել է մինչև 15 տոկոսի, ինչն ավելի մեծ բացասական ազդեցություն է ունեցել:
Էրդողանի նմանօրինակ քաղաքականությունը նպատակ ունի խթանելու թուրքական ապրանքների մրցունակությունը, արտահանման ծավալների ավելացումը և նոր ներդրողների ներգրավումը:
Թուրքիայի կենտրոնական բանկը վերաֆինանսավորման տոկոսադրույքը ևս մեկ միավորով կնվազեցնի դեկտեմբերի 16-ին:
168.am