Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը դեկտեմբերի 14-ին Բրյուսելում եռակողմ հանդիպում կունենա Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ։ Այս մասին երկուշաբթի օրը Բրյուսելում լրագրողներին տեղեկացրել է ԵՄ բարձրաստիճան ներկայացուցիչը՝ «Արևելյան գործընկերության»  գագաթնաժողովի նախօրեին, որը կանցկացվի եվրոպական մայրաքաղաքում դեկտեմբերի 15-ին։

«Եվրոպական խորհրդի նախագահը վաղը նախ երկկողմ հանդիպումներ կունենա Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հետ, իսկ վաղը երեկոյան եռակողմ հանդիպում կանցկացնի նրանց հետ»,- ասված է հայտարարության մեջ։

Lragir.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն