Ֆրանսիայի ներքին գործերի նախկին նախարար Կլոդ Գեանը հայտնվել է Փարիզի հարավի Սանտե բանտում՝ պարգևավճարների ապօրինի վճարման գործով դատարանի վճռով: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 13-ին այդ մասին հաղորդում է ICI հեռուստաալիքը:

Փարիզի Ուղղիչ դատարանը 2015 թվականին Ֆրանսիայի նախկին նախագահ (2007 – 2012 թթ.) Նիկոլա Սարկոզիի մերձավոր զինակցին մեղավոր է ճանաչել իրեն և Ֆրանսիայի ներքգործնախարարության այլ աշխատակիցների ամենամսյա պարգևավճարների դուրսգրման համարա: Այդ միջոցները վերցվել են ոստիկանության այն հիմնադրամից, որը նախատեսված է կասկածելի անձանց նկատմամբ հետաքննություն և հսկում վարելու գործողությունների ահպահովման համար:

 Ինչպես պարզվել է, 2002-2004 թվականներն ընկած ժամանակամիջոցում ապօրինի յուրացված միջոցների գումարն ամբողջությամբ վերցված կազմել է 10 հազար եվրո, որի կեսը Գեանը թողել է իրեն, իսկ մնացածը բաժանել իր երեք մերձավոր օգնականներին:

Որպես խափանման միջոց դատարանն ընտրել է երկամյա բանտարկության պատիժը (մեկ տարին պայմանական) և տուգանք 75 հազար եվորոյի չափով: Բացի դրանից, նրան արգելվել է հինգ տարվա ընթացքում զբաղեցնել պետական պաշտոններ: 2017 թվականին այդ վճիռը հաստատել է Վերաքննիչ դատարանը, իսկ 2019-ին՝ Վճռաբեկ դատարանը: 

Armenpress.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն