Աշխարհում ավելի քան 5,3 միլիոն մարդ է մահացել կորոնավիրուսով վարակվելուց հետո
COVID-19 կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թիվն աշխարհում դեկտեմբերի 13-ի առավոտվա դրությամբ կազմել է 270 162 556: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայում են Worldometer պորտալի վերջին տվյալները:
Վիրուսի տարածման սկզբից ի վեր COVID-19-ի հետ կապված հիվանդություններից մահացածների թիվը հասել է 5 306 114 մարդու: COVID-19-ով վարակման ավելի քան 20 միլիոն դեպք գրանցած երկրների թվի մեջ մտնում են ԱՄՆ-ը, Հնդկաստանը եւ Բրազիլիան: Վարակվածների եւ մահացածների թվով առաջատարը մնում է Միացյալ Նահանգները, որտեղ միագումար հայտնաբերվել է 49 921 405 COVID-19-ով ախտահարված, իսկ մահացածների թիվը երկրում հասել է 797 346-ի:
Վարակվածների թվով երկրորդ տեղն զբաղեցնում է Հնդկաստանը, որտեղ COVID-19-ի հաստատված դեպքերի թվաքանակը հասել է 34 միլիոն 697 հազար 860-ի, իսկ ախտահարման հետեւանքներից մահացածների թիվի այս երկրում կազմել է 475 հազար 636 մարդ: Աշխարհում ախտահարվածների թվով երրորդ հորիզոնականում գտնվում է Բրազիլիան, որտեղ համավարակի ժամանակաշրջանում գրանցվել է 22 189 867 հիվանդացած, նրանցից մահացել է 616 941 մարդ:
Worldometer պորտալի տվյալներով, որը մասնագիտանում է աշխարհի կարեւորագույն իրադարձությունների վիճակագրության բնագավառում, մոլորակի 1 միլիոն բնակչության հաշվով մահացության գործակիցը դեկտեմբերի 13-ի առավոտվա դրությամբ կազմել է 682,8: ԱՄՆ-ում 1 միլիոն բնակչի հաշվով մահացել Է 2450, Հնդկաստանում՝ 340, Բրազիլիայում՝ 2873 մարդ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:
Tert.am