Այս երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստումն անցկացնում են դպրոցներում
Կիրակի առավոտվանից Իսրայելում, այդ երկրի տարածքում գտնվող բոլոր դպրոցներում սկսվել է աշակերտների՝ կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումների գործընթացը։ Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Նավթալի Բեննեթը։
Վարչապետ Բեննեթը իր հայտարարությունում մանրամասնել է, որ գործընթացը հաստատվել է Իսրայելի Առողջապահության նախարարության կողմից, որպես արտակարգ ծրագիր, որի նպատակը պատվաստումների թվի ավելացնումն է։ Բեննեթը նաեւ ասել է, որ մասնագիտական հանձնաժողովը կուսումնասիրի նաեւ չորրորդ դեղաչափով ռիսկային խմբերին պատվաստելու հարցը։
Hraparak.am