Իրանը պատժամիջոցներ է սահմանում 20 ամերիկացի ֆիզիկական և իրավաբանական անձի նկատմամբ
Իրանի դատական համակարգի մարդու իրավունքների խորհրդի քարտուղար Քազեմ Ղարիբաբադին հայտարարել է, որ Իրանը պատժամիջոցներ է սահմանում 20 ամերիկացի ֆիզիկական և իրավաբանական անձի նկատմամբ:
Ինչպես տեղեկացնում է «Մեհր» գործակալությունը, նման հայտարարությամբ պաշտոնյան հանդես է եկել երկուշաբթի՝ նշելով, որ ԱՄՆ-ն պատժամիջոցներ էր սահմանում ցանկացած հարցի առնչությամբ, երբ կարողանում էր, այնուհետև անցում կատարեց իրավաբանական և ֆիզիկական անձանց դեմ պատժամիջոցներ սահմանելուն:
Նրա խոսքով՝ պատժամիջոցներով հիմնականում արգելվում էր որոշակի անձանց մուտքն ԱՄՆ կամ սառեցվում էին նրանց ակտիվներն այդ երկրում:
«Օրենքում կա կետ «փոխհատուցման» մասին, և Իրանը գործել է այդ կետի հիման վրա և պատժամիջոցային ցանկում ընդգրկել մի շարք ամերիկացի անհատների և ընկերությունների, այդ թվում՝ մարդկանց իրավունքների դաշտում գործողների»,- ասել է Ղարիբաբադին:
Tert.am