ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփն հայտարարել է, որ շուտով իր կողցմնակիցների մեծ հանրահավաք կանցկացնի Ֆլորիդա նահանգում։ Նա սակայն չի կոնկրետացրել, թե այն երբ է տեղի ունենալու։ 

Թրամփը միայն ասել է, որ հիանալի ժամանակ է անցկացրել Սանրայզում եւ չափազանց հետաքրքիր էր, ուրախ ու ճանաչողական։ Ապա հավելել է, որ վերադառնալու են այդ վայր՝ խոշոր հանրահավաք անցկացնելու՝ ոչ հեռու ապագայում։ Նշենք, որ անցյալ շաբաթ օրը նա հանդիպում է ունեցել կողմնակիցների հետ։ 

Առաջիկայում նախատեսված է նրա հանդիպումը Հյուսթոնում եւ Դալլասում։ Նշենք, որ Թրամփի մասնակցությամբ հանրային միջոցառումների տոմսի արժեքը հասնում է 7,5 հազար դոլարի։

Hraparak.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն