«Սուպերսթար. վերադարձ» շոուի ժամանակ հայտնի երգիչը խոսել է իր ազգության վերաբերյալ գենետիկ թեստի արդյունքներով։

ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի - Sputnik. Հայտնի երգիչ Աբրահամ Ռուսոն բազմիցս պնդել է, որ ինքը հայ է, բայց նրա երակներով միայն հայի արյուն չի հոսում։ Երգիչը խոստովանել է, որ իր ազգության վերաբերյալ հարցն իրեն վաղուց է հետաքրքրել։ Հենց այդ պատճառով Ռուսոն որոշել է ազգությունը որոշող գենետիկ թեստ հանձնել, որի արդյունքների մասին խոսվել է НТВ հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Սուպերսթար. վերադարձ» շոուի ժամանակ։

«Ազատ խոսում է տասը լեզվով։ Ծնվել է Սիրիայում, յոթ տարեկանից ապրել է Ֆրանսիայում, հետո տեղափոխվել Հունաստան, մի քիչ ապրել Կիպրոսում, այնտեղից էլ տեղափոխվել Ռուսաստան։ Եվ ամենահետաքրքրող հարցն այն էր, թե ի վերջո ինչ ազգություն ունի Աբրահամ Ռուսոն»,- պատմել է ծրագրի հեղինակներից մեկը։

Գենետիկական թեստի արդյունքները ցույց են տվել, որ նրա մորական կողմը Հարավարևմտյան Ասիայից է, Մերձավոր Արևելքից, իսկ հայրական կողմը` մոտավորապես 70 տոկոսով Հարավային Անգլիայից։ Ըստ թեստի արդյունքների` նրա երակներով նաև իսլանդացու, իսպանացու, ֆրանսիացու և շոտլանդացու արյուն է հոսում։

«Այսինքն ես շոտլանդացի՞ եմ»,- ծիծաղել է Ռուսոն, երբ լսել է թեստի արդյունքները։

Իսկ շոուի հեղինակներն իրենց եզրակացությունն են արել։

Սիրավեպ եղե՞լ է․Աբրահամ Ռուսոն պատմել է Քրիստինա Օրբակայտեի հետ հարաբերությունների մասին

«Նրա գեներում շատ բան է խառնված, բայց մեկ է` նա հայ է. երակներով տաքարյուն լեռնցու արյուն է հոսում»,–ասել են նրանք։

Ավելի վաղ երգիչը Sputnik Արմենիայի հետ զրույցում պատմել էր, որ Երևան կատարած այցի ընթացքում մասնակցել է նախագծի և Արցախին նվիրված ստեղծագործություն երգել:

Armeniasputnik.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն