Մանրամանսեր են հայտնի դարձել ռուսաստանյան «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» հեռուստախաղի վարող Բորիս Կրյուկի առողջական վիճակի մասին, որի վատ ինքնազգացողության պատճառով նոր եթերաշրջանի երկրորդ խղում նրան փոխարինել է որդին՝ Միխայիլ Կրյուկը:

Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն՝ հղում անելով հեռուստահաղորդման կայքին, Կրյուկ-ավագի մոտ կորոնավիրուսի թեստի բացասական պատասխան է եկել:

«Բորիս Կրյուկն այժմ տանն է, կարգավորում է առողջական հարցերը: Եվ չնայած առկա խնդիրներին՝ շարունակում է աշխատել: «ՊՇՌ-թեստը բացասական է»,- ասվում է հեռուստախաղի կայքում տեղակայված հաղորդագրության մեջ: Հեռուստախաղի ներկայացուցիչները հավելել են, որ խաղի հարթակ չեն կարող մտնել QR-կոդ չունեցող անձինք, իսկ կոդը տրվում է ՊՇՌ թեստի բացասական պատասխանի դեպքում կամ պատվաստման արդյունքում:

Ինչպես հաղորդվում է, Կրյուկի ինքնազգացողությունը վատթարացել է ուղիղ եթերից րոպեներ առաջ, ինչի հետ կապված՝ օպերատիվորեն որոշում է կյացվել, որ նրան կփոխարինի որդին:

Միխայիլ Կրյուկը հեռուստախաղի օգնական ռեժիսորն է և հորը փոխարինել է դեկտեմբերի 12-ի հեռարձակման ժամանակ:

Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն