Ֆրանսիայում 21 մզկիթ փակվել է  «ծայրահեղականության դրսևորումների» պատրվակով, ևս վեցն էլ փակվելու են։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանենը LCI հեռուստաալիքի եթերում։

Միաժամանակ, Դարմանենը քննադատել է հանրապետականներին և ծայրահեղ աջերին այս օրենքին դեմ քվեարկելու համար։ Սրա պատճառով Ֆրանսիայում պատմության մեջ առաջին անգամ նման քանակության մզկիթներ փակվել են։

«Ֆրանսիայում  ևս 36 մզկիթներ կան, որոնք շարունակելու են իրենց գործունեությունը, քանի որ չի հակասում հանրապետության օրենքներին։ Մի քանիսը դադարել են արտաքին ֆինանսավորում ստանալ, իսկ մեկ մզկիթ էլ աշխատանքից հեռացրել է ծայրահեղականության մեջ մեղադրվող իմամին»,- ասել է գերատեսչության ղեկավարը։

Hraparak.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն