Գիտնականներին առաջին անգամ հաջողվել է լուսանկարներ ստանալ մեր գալակտիկայի մոտակայքում AT2018cow սուպերնովայի (գերնոր աստղ) պայթյունից առաջացած երկնային մարմից: Այս մասին գրում է ՏԱՍՍ գործակալությունը՝ ներկայացնելով Nature Astronomy գիտական ամսագրում հրապարակված հոդվածը:

«Մենք առաջին անգամ դարձանք կոմպակտ մարմնի ծնունդի ականատեսը սուպերնովայի պայթյունից հետո: Այդ մարմնի հայտնաբերումը ճանապարհ է բացել նորածին նեյտրոնային աստղերի և սև անցքերի որոնումների համար»,- հայտնել է հետազոտության հեղինակներից մեկը Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի գիտաշխատող Ջիրաջ Փաշամը:

AT2018cow սուպերնովայի բռնկումը արձանագրվել է 2018 թվականի հունվարին: Այն ֆիքսել է NuSTAR աստղադիտակը:

Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն