Կտրամադրեն 1200 զրահամեքենա
Ռուս-թուրքական հարաբերությունների սերտացումն ու Անկարայի կողմից С-400 համակարգերի գործարկումը ամենալավ կերպով չէ, որ ազդելու են Թուրքիայի վրա։ Վաշինգտոնը, ինչպես հայտնում է «Ամերիկայի ձայնը», սկսել է խնդիրներ ստեղծել Անկարայի համար սպառազինությունների գնման հետ կապված՝ զուգահեռաբար Հունաստանն էլ վերածում է իր ռազմավարական գործընկերոջ։ Այսպես, ԱՄՆ-ն մտադիր է 1200 զրահամեքենա տրամադրել Հունաստանին։
Զրահամեքենաների ընդհանուր արժեքը կազմում է մոտ մեկ միլիարդ դոլար։ Ամերիկյան կողմը, որը Երկրորդ աշխարհամարտի ավարտից հետո Էգեյան ծովում վարում էր հավասարակշռության պահպանման քաղաքականություն, սկսում է փոխել այդ քաղաքական գիծը եւ Թուրքիա-Ռուսաստան հարաբերությունների սերտացումը, ու Թուրքիայի կողմից ռուսական С-400 համակարգերի ձեռք բերումը այն փաստն է, որով Ամերիկան սկսում է Անկարային դիտել որպես «չարաճճի երեխայի» ՆԱՏՕ-ի ներսում ու նպաստել է նման որոշման կայացմանը։
Hraparak.am