7,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Ինդոնեզիայի ափերի մոտ: Այդ մասին հաղորդել է ԱՄՆ-ի երկրաբանական ծառայությունը (USGS):

USGS-ի տվյալներով՝ ստորգետնյա ցնցումները գրանցվել են UTC-ի ժամանակով 03:20-ին (Երեւանի ժամանակով 07:20-ին), օջախն ընկած է 76 կիլոմետր խորության վրա: Երկրաշարժ էպիկենտրոնը գտնվում է Մաումերե քաղաքից (բնակչությունը՝ 47,5 հազար մարդ) 91 կիլոմետր դեպի հյուսիս ընկած շրջանում: Եվրոպա-Միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ (EMSC), 7,2 մագնիտուդով երկրաշարժի օջախն ընկած է 10 կիլոմետր խորության վրա: Հնարավոր տուժածների եւ ավերածությունների մասին տեղեկատվություն չի ստացվել, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

168.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն