ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենն արտակարգ դրություն է հայտարարել Իլինոյսի և Թեննեսիի նահանգներում ուժեղ տոռնադոյի ու փոթորիկների պատճառով և կարգադրել դաշնային օգնություն ցուցաբերել նրանց:

Այդ մասին  հաղորդել է Սպիտակ տունը: «Այսօր նախագահ Ջոզեֆ Ռ. Բայդեն-կրտսերը արտակարգ դրության մասին է հայտարարել Իլինոյսի նահանգում և, ի լրումն նահանգի իշխանությունների և տեղի իշխանությունների ջանքերի, կարգադրել է դաշնային օգնություն ցուցաբերել արտակարգ պայմաններին արձագանքելու համար, որոնք դեկտեմբերի 10-ին առաջացել են սաստիկ փոթորիկների, փոթորկալի քամիների և տոռնադոյի հետևանքով»,-ասվում է Սպիտակ տան հայտարարությանի մեջ:

Նման կարգադրություն է արվել Թեննեսիի նահանգի համար: Հայտարարություններում ասվում է, որ Բայդենի որոշումից հետո ներքին անվտանգության նախարարությունը և արտակարգ իրավիճակների կառավարման դաշնային գործակալությունը (FEMA) կարող են համակարգել «բոլոր ջանքերը» բնակչությանն օգնություն ցուցաբերելու համար: «FEMA-ն լիազորված է հայտնաբերել, կազմակերպել և իր հայեցողությամբ սարքավորում ու ռեսուրսներ տրամադրել, որոնք անհրաժեշտ են արտակարգ դրության հետևանքները վերացնելու համար: Արտակարգ պաշտպանության միջոցառումները, ներառյալ ուղղակի դաշնային օգնությունը, ապահովվելու են դաշնային ֆինանսավորման հաշվին՝ 75 տոկոսի չափով»,-ասվում է հայտարարության մեջ:

Տոռնադոն և փոթորիկները մոլեգնել են ամերիկյան մի շարք նահանգներում, մասնավորապես, Իլինոյսի, Միսսուրիի, Արկանզասի, Քենթուքիի և Թեննեսիի նահանգներում: ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը Քենթուքիի նահանգում հայտարարել է տարերային աղետի մասին և կարգադրել օգնություն հատկացնել նահանգին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

168.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն