Հայիթիում վառելիք տեղափոխող ցիստեռնի պայթյունի հետևանքով 50 մարդ է մահացել
Հայիթիի հյուսիսում գտնվող Կապ-Ատյեն քաղաքում վառելիք տեղափոխող ավտոցիստեռնի պայթյունի հետևանքով 50 մարդ է մահացել: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով տեղի աղբյուրներին:
Տեղի իշխանությունների հաղորդմամբ՝ կատարվածի հետևանքով վիրավովել է ևս 50 մարդ:
Պայթյունը տեղի է ունեցել տեղի ժամանակով կեսգիշերին մոտ (երևանյան 09:00): Նախանական տվյալների համաձայն, երբ ավտոցիստեռնը կողաշրջվել է ճանապարհին, անցորդներն օգտվել են առիթից, որպեսզի լիցքավորեն իրենց սեփական մեքենաները: Ենթադրվում է, որ դրանից հետո պայթյուն է որոտացել, ինչն էլ հանգեցրել է մարդկային և նյութական կորուստների: Հրշեջներին մի քանի ժամ է պահանջվել՝ հրդեհը տեղայնացնելու համար:
Tert.am