Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը երեքշաբթի Բրյուսելում կայացած հանդիպմանը քննարկել են Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման հարցերը։ Ինչպես նշում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնում է Ադրբեջանի նախագահի կայքը։

«Հանդիպման ընթացքում նշվել է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման հարցում ԵՄ-ի աջակցությունը։ Զրույցի ընթացքում քննարկվել են հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և սահմանագծման հարցեր, տեղի է ունեցել մտքերի փոխանակում հաղորդակցությունների բացման, մարդասիրական հարցերի շուրջ»,- ասված է հաղորդագրության մեջ։

Երեքշաբթի նախատեսված է եռակողմ հանդիպում՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի, Ադրբեջանի նախագահ մասնակցությամբ։

Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն