Վրաստանում դեկտեմբերի 14-ի դրությամբ արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 3988 նոր դեպք: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Վրաստանի կառավարության կողմից ստեղծված stopcov.ge-ն, ընդհանուր դեպքերի քանակը երկրում 894 801 է:

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 3722 պացիենտ: Երկրում վարակից մահացել է ևս 49 մարդ, ընդհանուր մահերի թիվը 12 826 է:

Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն