Կորոնավիրուսի «Օմիկրոն» հիմնամանրէն ներկա պահին հայտնաբերված է աշխարհի 77 պետությունում: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին Ժնևում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսը:

««Օմիկրոն»-ը տարածվում է այնպիսի տեմպերով, ինչպիսինը չենք տեսել այլ տեսակների դեպքում»,- ասել է ԱՀԿ ղեկավարը:

Նա ընդգծել է, որ առողջապահական համակարգերը հիմնամանրէի արագ տարածման հետևանքով կարող է գերծանրաբեռնված դառնալ: Այդ տեսանկյունից՝ Գեբրեյեսուսը նշել է, որ մինչ օրս «Օմիկրոն»-ը թերագնահատվել է՝ հաշվի առնելով այն, որ տվյալ տեսակով վարակումը հիվանդության ավելի թեթև ընթացք է ունենում, մինչդեռ առողջապահական համակարգերը հնարավոր է պատրաստ չլինեն դրա հետևանքով դեպքերի կտրուկ մեծացմանը:

Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն