«Մեծ Յոթնյակի» գագաթնաժողովը տեղի կունենա հաջորդ տարվա հունիսի վերջին Գերմանիայի Բավարիայի երկրամասի Էլմաու ամրոցում, որը գտնվում է Գարմիշ-Պարտենկիրխեն քաղաքի մոտ։ Այնտեղ արդեն մեկ անգամ՝ 2015 թվականին նման գագաթնաժողով տեղի ունեցել է։ 

Այս մասին հայտարարել է Գերմանիայի դաշնային կանցլերի գրասենյակը։ Գերմանական կառավարության խոսնակ Շտեֆեն Հեբերշտրայտը մասնավորապես ասել է, որ Էլմաու ամրոցը լիովին համապատասխանում է լոգիստիկ եւ անվտանգության տեխնիկայի պահանջտներին։ «Մենք ուրախ ենք, որ ողջ աշխարհը կրկին Բավարիա է գալու»,- ասել է իր կողմից՝ Բավարիայի տեղական կառավարության ղեկավար Մարկուս Զյոդերը։

Hraparak.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն