ԵՄ-ն Հայաստանին և Ադրբեջանին կօգնի սահմանազատման և սահմանագծման հարցում
Եվրամիությունը փորձագիտական օգնություն կտրամադրի Հայաստանի և Ադրբեջանի սահմանների սահմանազատման և սահմանագծման հարցում, հայտարարել է Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելը:
«ԵՄ-ն փորձագետներ (խորհրդատուների խումբ) կուղարկի սահմանների սահմանազատման և սահմանազատման հարցերում աջակցություն ցուցաբերելու համար։ Տեխնիկական օգնություն կտրամադրվի երկու երկրներին», – ասվում է Միշելի գրավոր հայտարարության մեջ։
Ավելի վաղ Բրյուսելում տեղի էր ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը:
Shantnews.am