ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել ամերիկյան պետական պարտքն ավելացնելու առաջարկությանն այն բանից հետո, երբ վերջինս հավանության էր արժանացել նաեւ Սենատում։ Պետական պարտքի ավելացմանը կողմ քվեարկել է 220 կոնգրեսական, դեմ՝ 212 կոնգրեսական։ Այժմ փաստաթուղթն ուղարկվելու է նախագահին՝ վավերացման համար։ 

Հիշեցնենք, որ ավելի վաղ, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ստորագրել էր օրինագիծ, որով պարզեցվում էր պետական պարտքի ավելացման գործընթացը։ Ըստ նոր օրենքի, այժմ պետական պարտքի ավելացումը հնարավոր է դառնում պարզ մեծամասնությամբ, որը դեմոկրատներն ունեն եւ Ներկայացուցիչների պալատում եւ Սենատում։ Պարզեցված կարգը միանգամյա սկզբունքով կիրառվելու է եւ ապա չեղարկվելու 2022 թվականի հունվարի 16-ից հետո։

Hraparak.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն