Միացյալ Նահանգները պատրաստակամնություն է հայտնել չեղարկելու Իրանի դեմ իր կողմից սահմանած սանկցիաների մի մասը, որոնք հակասում են Միջուկային գործարքի համաձայնագրին։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչ Լինդա Թոմաս-Գրինֆիլդը՝ ՄԱԿ ԱԽ նիստի ընթացքում։

Նա մասնավորապես ասել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Վաշինգտոնը պատրաստ է վերադառնալ իրանական միջուկային գործարքի հետ կապված համաձայնագրի կետերի պահպանմանը, քանի դեռ Իրանը իրեն կպահի այնպես, ինպես հիմա։

Այս քայլը, ըստ ամերիկացի բարձրաստիճան դիվանագետի, թույլ կտա Իրանին ստանալ տնտեսական օգուտներ, որոնք նախատեսված են համաձայնագրով։

Hraparak.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն