Բրյուսելում մեկնարկում է Արևելյան գործընկերության գագաթնաժողովը
Բրյուսելում մեկնարկում է Արևելյան գործընկերության գագաթնաժողովը, որին կմասնակցեն Ուկրաինայի, Վրաստանի, Մոլդովայի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարները և Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը։ Բելառուսը, որը նախկինում Արևելյան գործընկերության անդամ էր, հրաժարվել է մասնակցել ժողովին ԵՄ-ի հետ լարվածության ֆոնին:
ԵՄ-ն Արևելյան գործընկերության երկրներին կոչ կանի արագացնել քաղաքական, տնտեսական և իրավական բարեփոխումները։ Նաև Արևելյան գործընկերության ծրագրի շրջանակներում կհաստատվի ԵՄ նոր ներդրումային պլանը՝ 2,3 մլրդ եվրոյի չափով։
Այդ ներդրումների բաշխումը, ինչպես նշվում է ԵՄ-ում, կախված կլինի երկրների կողմից իրականացվող բարեփոխումներից և ներկայացված նախագծերից։
Արևելյան գործընկերությունը համատեղ ծրագրային նախաձեռնություն է, որն ուղղված է ԵՄ-ի արևելյան հարևանների հետ հարաբերությունների խորացմանն ու ամրապնդմանը։ Այն գործարկվել է 2009 թվականին։
Lragir.am