Չինական Sinovac-ի պատվաստանյութը բավարար հակամարմիններ չի առաջացնում «Օմիկրոն» հիմնամանրէի չեզոքացման համար. հետազոտություն
Չինական Sinovac Biotech ընկերության հակակորոնավիրուսային պատվաստանյութն արդյունավետ չէ «Օմիկրոն» հիմնամանրէի դեմ պայքարում, այսինքն՝ բավականաչափ հակամարմիններ չի առաջացնում՝ կորոնավիրուսի՝ մուտացիայի ենթարկված տեսակը չեզոքացնելու համար:
Ինչպես փոխանցում է South China Morning Post-ը, այս մասին հետևում է Հոնկոնգի համալսարանի մասնագետների իրականացրած հետազոտության արդյունքներում:
Ինչպես Sinovac-ի, այնպես էլ Pfizer-BioNTech ընկերության դեղամիջոցը բավարար քանակով հակամարմիններ չեն առաջացնում կորոնավիրուսի նոր հիմնամանրէի դեմ պայքարում:
Գիտափորձին մասնակցել է 25 մարդ, որոնք ստացել են CoronaVac դեղամիջոցի ամբողջական կուրսը: Նրանցից ոչ մեկի մոտ բավարար քանակով հակամարմին չի ձևավորվել, ինչպես նշել է հետազոտությունը ղեկավարող փորձագետներից մեկը:
Ավելի վաղ իրականացված հետազոտութունը նման արդյունք էր ցույց տվել Pfizer-BioNTech ամերիկա-գերմանական ընկերության պատվաստանյութի համար:
Tert.am