Ֆրանսիան և Գերմանիան դեմ են արտահայտվել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների սահմանմանը՝ Ուկրաինայում ենթադրյալ ապագա ռազմական էսկալացիայի պատճառով։ Փարիզն ու Բեռլինը նախապատվությունը տվել են Մոսկվայի հետ բանակցություններին։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Bloomberg գործակալությանը։

Ավելի վաղ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավարությունը հայտարարել էր Ուկրաինա հնարավոր ռազմական ներխուժման դեպքում Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ մշակելու պատրաստակամության մասին։ Կոմիտեն ընդգծել է, որ սահմանափակող միջոցառումներն ուղղված են լինելու Կիևի դեմ Մոսկվայի «ագրեսիան զսպելուն»։

Ավելի վաղ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Մոսկվան Ուկրաինա ներխուժելու մտադրություն չունի։ Միաժամանակ  մտահոգություն էր հայտնել Կիևի կողմից թուրքական անօդաչու թռչող սարքերի մարտական ​​կիրառման, ինչպես նաև՝ ռուսական սահմաններին ամերիկյան զենքի մոտեցման առնչությամբ։

Shantnews.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն