Պուտինը ռուս-չինական հարաբերություններն անվանել է ընդօրինակման նմուշ 21-րդ դարում
Ռուսաստանի և Չինաստանի միջև հարաբերությունները կարելի է համարել 21-րդ դարի միջազգային հարաբերությունների իրական նմուշ ընդօրինակման համար: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ նման կարծիք է հայտնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չինացի գործընկերոջ հետ բանակցությունների մեկնարկին:
Պուտինն ընդգծել է, որ ուրախ է Սի Ծինփինի հետ տեսակապի միջոցով ռազմավարական գործընկերության հարցերը քննարկելու համար: «Այս հարաբերությունները միջազգային համագործակցության իրական օրինակ եմ համարում 21-րդ դարում»,- ասել է ՌԴ ղեկավարը:
Վերջինս հույս է հայտնել, որ փոտրվարին կահջողվի վերադառնալ դեմ առ դեմ հանդիպման Պեկինում:
Ավելի վաղ Չինաստանի ԱԳՆ-ից հայտնել էին, որ «գագաթնաժողովը կամրապնդի փոխադարձ վստահությունը Պեկինի և Մոսկվայի միջև և կայունություն կմտցնի քաոտիկ միջազգային իրավիաճակում»:
Tert.am