Ադրբեջանի Գլխավոր դատախազը քրեական գործ է հարուցել ընդդեմ հայ ֆուտբոլիստների թիմի։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը։

Ըստ հաղորդագրության, որոշ լրատվամիջոցներում եւ սոցցանցերում հրապարակումներ են հայտնվել այն մասին, որ հայ ֆուտբոլիստները անարգում են Ադրբեջանի պետական դրոշը։

Հարուցվել է երկու քրեական գործ ազգային ատելության հրահրման եւ Ադրբեջանի պետական դրոշի անարգման հատկանիշներով։ Ողարկվել է միջնորդություն այլ երկրներին՝ օգնություն տրամադրելու համար այս հարցում։

Hraparak.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն