Մի շարք երկրներ ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության պատրվակով միջամտում են Չինաստանի և Ռուսաստանի ներքին գործերին. Սի Ծինփին
Մի շարք երկրներ ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության պատրվակով միջամտում են Չինաստանի և Ռուսաստանի ներքին գործերին։ Պեկինն ու Մոսկվան պետք է ավելի շատ համատեղ ջանքեր գործադրեն իրենց անվտանգության շահերը պաշտպանելու համար, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցում ասել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինը, գրում է Կոմերսանտը։
«Ներկայումս «ժողովրդավարության» և «մարդու իրավունքների» պատրվակով աշխարհում որոշ ուժեր կամայականորեն միջամտում են Չինաստանի և Ռուսաստանի ներքին գործերին՝ կոպտորեն խախտելով միջազգային իրավունքը և միջազգային հարաբերությունների ընդհանուր ճանաչված նորմերը»,- ասել է Չինաստանի ղեկավարը։
Lragir.am