«Պատվաստվե՛ք, ընկերներ». Ժիրինովսկին 7-րդ անգամ է պատվաստվել COVID-19-ի դեմ
Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության (ՌԼԴԿ) առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին ասել է, որ ստացել է յոթերորդ պատվաստումը կորոնավիրուսի դեմ, բացի այդ, նա նախկինում պատվաստվել է գրիպի դեմ։
«Պատվաստվե՛ք, ընկերներ, ավելի վաղ ես արդեն պատվաստել եմ «Սպուտնիկ V»-ով, իսկ այս անգամ՝ Չումակովյան կենտրոնի ստեղծած «ԿովիՎակ»-ով։ Դա դասական ապաակտիվացված վիրուսի պատվաստանյութն է, տեխնոլոգիա, որն ապացուցված է տասնամյակների ընթացքում:
Ընդհանուր առմամբ, սա ինձ համար յոթերորդ ներարկումն է 2020 թվականի սեպտեմբերից ի վեր։ Եվ ես երբեք չեմ ունեցել կորոնավիրուս, ես ինձ լավ եմ զգում»,- գրել է Ժիրինովսկին իր թելեգրամյան ալիքում։
Tert.am