Մոսկվան ողջունում է հարաբերությունները կարգավորելու Անկարայի և Երևանի տրամադրվածությունը և պատրաստ է աջակցել այս գործընթացին՝ տարածաշրջանում իրավիճակի առողջացման շահերից ելնելով։ Այս մասին չորեքշաբթի ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կնպաստի տարածաշրջանում ընդհանուր իրավիճակի առողջացմանը, կնպաստի տարածաշրջանում և, իհարկե, երկրների ու ժողովուրդների միջև վստահության և բարիդրացիության առողջ մթնոլորտի ձևավորմանը։

Այս տեսանկյունից մենք ողջունում ենք Անկարայի և Երևանի կողմից վերջերս ցուցաբերված պատրաստակամությունը՝ սկսելու երկկողմ երկխոսություն՝ քննարկելու կարգավորման խնդիրները։ Կողմերի կողմից այս նպատակների համար հատուկ ներկայացուցիչների նշանակումը տրամաբանական և ողջամիտ քայլ է այդ ձգտումը զարգացնելու համար։ Մենք մեր կողմից պատրաստ ենք ամեն կերպ աջակցել այս գործընթացին»,- ասել է նա։

Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն