Կանադահայ Էֆին վստահ էր` վերադառնալու էր հայրենիք
Էֆիի ճանապարհորդությունը հայրենիք սկսվեց 2012 թվականի մայիսին, երբ նա առաջին անգամ եկավ Հայաստան՝ ընկերներ Թալինի և Նադիայի և նրանց դուստրերի՝ Կասանդրայի և Գառնիի հետ: Նպատակը Արարատը բարձրանալն էր:
Կարսում, Վանում, Աղթամարում և Անիում ճամփորդելուց հետո նա դարձյալ վերադարձավ Երևան: Ծնված լինելով Իրանում և մեծանալով Կանադայում՝ նա գիտեր, որ մի օր հայրենիք է գալու ապրելու նպատակով: Կորոնավիրուսային համավարակը և 44-օրյա պատերազմն այդ ծրագրերն իրականություն դարձրեցին սպասվածից շատ ավելի արագ։ «Ինթրա» հոգեկան առողջության կենտրոնում կամավոր աշխատելուց և Երևանի տարբեր հասարակական կազմակերպություններում յոգայի դասեր վարելուց հետո նա այժմ մշտապես հայրենադարձվել է և շարունակում է յոգայի իր դասընթացները։ Նպատակը հենց այս դասընթացների միջոցով ներդաշնակության տարածումն է, ինչպես նաև վիրավոր զինվորների և զոհվածների հարազատների ներգրավումը: Թեև այս դասընթանցները չեն ամոքի որդու կորուստը կամ ստացած վիրավորումը, Էֆին հույս ունի որոշ չափով թեթևացում և ապաքինում բերել պատերազմի թողած ցավերին:
Էֆի Քարաջյանը հավատում իր առաքելությանը Հայաստանում, որը կօգնի նվազեցնել սթրեսը և զարգացնել ներքին խաղաղությունը:
ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակ
Lragir.am