Ալիևն ասել է՝ ով է Ադրբեջանի և Հայաստանի պաշտպանության նախարարների միջև ուղիղ կապի ստեղծման նախաձեռնողը
Ադրբեջանի և Հայաստանի պաշտպանության նախարարների միջև ուղիղ կապի ստեղծման նախաձեռնողը ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելն է, ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
«Մենք բարձր ենք գնահատում Եվրահանձնաժողովի և անձամբ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի գործունեությունը (Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման համար): Նա մեծ ներդրում ունի Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման հիմքերի ստեղծման գործում։ Ի դեպ, երկու երկրների պաշտպանության նախարարների միջև կապի ուղիղ գիծ ստեղծելու ուղղությամբ նրա նախաձեռնությունն աշխատում է»,- ասել է Ալիևը իսպանական El Pais հրատարակությանը տված հարցազրույցում։
Նրա խոսքով, Ադրբեջանը տեսնում է Եվրահանձնաժողովի ցանկությունը՝ Հարավային Կովկասում ստեղծել կայուն միջավայր և տարածաշրջանի երկրների միջև համագործակցության եռակողմ ձևաչափ։
Tert.am