Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոքը հայտնել է, որ Բեռլինում Վրաստանի քաղաքացու սպանության գործի պատճառով Բեռլինում Ռուսաստանի դեսպանատան երկու աշխատակից անցանկալի անձ է հայտարարվել։

«ՌԴ դեսպանին հայտարարվել է, որ ՌԴ դեսպանատան երկու աշխատակից հայտարարվել է անցանկալի անձ», - մեջբերում է «ՌԻԱ Նովոստի»-ն նրա խոսքերը։

Ավելի վաղ Բեռլինի Գերագույն դատարանը ռուս Վադիմ Սոկոլովին դատապարտել էր ցմահ ազատազրկման՝ 2019 թվականին Գերմանիայի մայրաքաղաքում Վրաստանի քաղաքացի Զելիմխան Խանգոշվիլիի սպանության գործով։

Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն