Կրեմլում չեն բացառել, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ևս մեկ զրույց կունենան մինչև այս տարվա վերջ։ Չորեքշաբթի Բայդենը հայտարարել էր, որ պատրաստվում է ևս մեկ զրույց անցկացնել Պուտինի հետ:

Անցյալ շաբաթ Ռուսաստանի Դաշնության և Միացյալ Նահանգների նախագահները բանակցություններ են վարել են փակ տեսակոնֆերանսի ձևաչափով։

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով Բայդենի խոսքերը, դրական է պատասխանել «Ինտերֆաքս»-ի այն հարցին, թե արդյոք նոր զրույց կարող է տեղի ունենալ մինչև տարեվերջ։

«Միգուցե, բայց կոնկրետ պայմանավորվածություններ չկան»,- ասել է Պեսկովը։

Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն