Մակրոնը կրկին հանդիմանել է Ավստրալիային սուզանավերի հետ կապված իրադրության պատճառով
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ավստրալիայի կառավարությունն իրեն վատ է պահել սուզանավեր կառուցող ֆրանսիական ընկերության հետ պարտավորագրի հարցում: «Այս կառավարությունը եւ այս վարչապետը իրենց վատ են պահել: Դա ակներեւ է»,-Մակրոնն ասել է TF1 հեռուստաալիքին տված հարցազրույցում:
«Մենք պատասխանել ենք առավել կոշտ ձեւով: Դա լինելու է տեւականորեն»,-նշել է Ֆրանսիայի նախագահը:
Սեպտեմբերի կեսերին Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը, ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը եւ Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնը հայտարարել են պաշտպանության եւ անվտանգության բնագավառում գործակցության նոր եռակողմ ձեւաչափ ստեղծելու մասին, որն ստացել է AUKUS անվանումը: Այս դաշինքի շրջանակներում առաջին նախաձեռնությունը կդառնա ատոմային սուզանավերի ստեղծումն Ավստրալիայի ռազմածովային նավատորմի համար: Կանբերան հայտարարել է, որ հրաժարվում է ֆրանսիական Naval Group-ի հետ 90 միլիարդ ավստրալական դոլար (շուրջ 66 միլիարդ ԱՄՆ-ի դոլար) արժողությամբ պարտավորագրից՝ հօգուտ ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի հետ համատեղ նախագծի: Ինչպես նշել է ընկերությունը, ինքն Ավստրալիային առաջարկել է «գերազանց որակի սովորական սուզանավ»:
Ֆրանսիայի հետ համաձայնագիրը նախատեսում էր Barracuda դասի 12 հարվածային սուզանավերի արտադրություն: Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան Իվ լե Դրիանը համաձայնագիրը չեղարկելու մասին Ավստրալիայի որոշումը որակել է՝ «հարված մեջքից», հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
168.am