ԱՄՆ-ի ռազմակայանում պայթուցիկ սարքի հետ կապված միջադեպը վերացել է
ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի Հոմսթեդ ռազմակայանի հրամանատարությունը, ռազմակայան, որը գտնվում է Մայամի Դեյդի օկրուգում (ֆլորիդայի նահանգ), չեղյալ է հայտարարել տագնապը, որը հայտարարվել էր պայթուցիկ սարքի հետ կապված պատահարի պատճառով: Միջադեպի հետեւանքով ոչ ոք չի տուժել, Twitter-ում հաղորդել է ռազմակայանի մամուլի ծառայությունը։
«Վնասված ռազմամթերքի նորոգումից հետո ավարտակոչ է տրվել: Միջադեպի հետեւանքով ոչ ոք չի տուժել»,- ասված է հաղորդագրության մեջ:
Դեկտեմբերի 15-ին ավելի վաղ անձնակազմին հրաման էր տրվել հեռանալ ռազմակայանից, տեղացի բակիչներին հորդորել էին դուրս չգալ իրենց տներից եւ խուսափել հարակից փողոցներում գտնվելուց: CBS հեռուստաալիքի տեղական բաժանմունքի տվյալներով՝ պատահարի պատճառ է դարձել պայթուցիկ սարքը, որն անջատվել է ամրակումից եւ գլորվել դրա համար անհամապատասխան գոտի, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
168.am